
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը տեղափոխվելու են այս տարվա դեկտեմբերի 20-ի և 27-ի` շաբաթ օրեր: Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի դեկտեմբերի 4-ի նիստում:
Նման որոշման անհրաժեշտությունը կառավարության որոշման մեջ բացատրվում է այն հանգամանքով, որ հունվարի 6-ին նշվում է Սուրբ ծնունդը, իսկ դրան հաջորդած օրը` հունվարի 7-ը` Մեռելոց է: Այդպիսով, 2015թ. առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: