Էդիկ Բարսեղյանն իրեն չի տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր “Չորրորդ Ինքնիշխանություն”  օրաթերթը գրել է, որ նախօրեին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ( Լոնդիկը) զրկվելու է մարզպետի պաշտոնից, և նա պտտվում է Հովիկ Աբրահամյանի շուրջը` փորձելով նրան համոզել, որ Աբրահամյանը իրեն վստահի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հետաքրքրվեցինք,Արարատի մարզպետից,թե որքանով է տեղեկություն համապատասխանում  իրականությանը: Armlur.am-ի  հետ զրույցում  Էդիկ Բարսեղյանը  զարմացած տեղեկությունից նշեց. “Առաջին  անգամ  ձեզնից եմ լսում նման  բան,թե ես պտտվում  եմ Հովիկ Աբրահամյանի շուրջը որ,պաշտոն ստանամ: Հարցին, թե, առհասարակ, տեսնում եք ձեզ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում  Էդիկ  Բարսեղյանը երկար մտածեց.”Հավանական չեմ համարում, որ նման բան կլինի, -ասաց նա : Իսկ Մարզպետի պաշտոնից նրան զրկելու լուրերին, armlur.am-ի հարցին, բանախոսը խորհուրդ տվեց այդ հարցով   դիմենք կառավարությաւնը, քանի որ ինքը այդ մասին ոչինչ ասել  չի կարող:




Լրահոս