Մոնտանա նահանգում գտնվող ԱՄՆ-ի բալիստիկ հրթիռների ռազմակայանի զինծառայող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կրտսեր լեյտենանտ Միկոլ Դալմացին մեղադրվում է թմրամիջոցներ օգտագործելու մեջ:
Դալմացուն մեղադրում են այն բանում, որ ներկելով իր մազերը՝ նա փորձել է աղավաղել մազարմատների ուսումնասիրության միջոցով օրգանիզմում թմրանյութի պարունակության հետազոտության արդյունքները: Շուտով նա կանգնելու է ռազմական դատարանի առջև:
Ստորգետնյա բունկերում ծառայող Նիկոլի պարտականությունների մեջ է մտնում անհրաժեշտության առաջացման դեպքում միջուկային մարտագլխիկներով «Մինիտմեն III» բալիստիկ հրթիռների գործարկումը. տեղեկացնում է BBC-ն: