
Գիտնականների միջազգային կոլեկտիվը մի շարք գենետիկ ուսումնասիությունների արդյունքում պարզել է, որ բրիտանական Լեստեր քաղաքի ավտոկանգառներից մեկի տակ հայտնաբերված ոսկորները պատկանում են Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդին: Մասունքները մոտ 500 տարեկան են:
Դրանք նույնականացնելու համար աշխարհի առաջատար գենետիկները ստիպված են եղել ուսումնասիրել թագավորի՝ ներկայումս ապրող հետնորդնրի ԴՆԹ-ն և համեմատել տվյալները: Ի թիվս այլոց՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պլանտագենետների տոհմին պատկանող անգլիական թագավորը կապուտաչյա շիկահեր է եղել. տեղեկացնում է Россия 24-ը: