
Կառավարության վաղվա նիստում կքննարկվի «Գրանիտ» ՓԲԸ-ն լուծալելու հարցը: Այս մասին նշված է կառավարության նիստի օրակագում:
Իբրև լուծարման պատճառ նշվում է այն, որ ընկերության հիմնական միջոցների կազմում հաշվառված են 1982 թվականի հնամաշ քար կտրող ևվերամշակող սարքավորումներ, իսկ արտադրանքն էլ մրցունակ չէ այսօրվա շուկայում:
Նշվում է, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձի և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում է երկու տրանսպորտային միջոցների վարձակալությունից ստացված միջոցների հաշվին: Նշենք, որ ընկերությունը զբաղվել է քարերի մշակմամբ: