Խոշոր ֆինանսական ինտերվենցիան ռուբլին չի փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 10-ից հետո առաջին անգամ խոշոր ֆինանսական ինտերվենցիա է իրականացրել՝ ռուբլու փոխարժեքը պահպանելու նպատակով: Երկուշաբթի, երբ դոլարն ու եվրոն 3-4 ռուբլով թռիչք էին կատարում, ԿԲ-ն արժութային շուկայում վաճառել է 700 մլն դոլար:

Դեկտեմբերի 1-ին՝ օրվա առաջին կեսին, Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն ընդհուպ մոտեցել է 54 ռուբլու արժեքին, իսկ եվրոն գերազանցել է 67 ռուբլու նշակետը: Երրորդ կեսին դոլարի արժեքը նվազել է մինչև 52,19 ռուբլի իսկ եվրոյինը՝ մինչև 65,23 ռուբլի:

Սակայն արդեն դեկտեմբերի 2-ից ռուբլու փոխարժեքի անկ ումը Մոսկվայի բորսայում շարունակվել է. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս