
ԱԺ նիստերը լուսաբանող լրագրողներն օրերս տհաճ փաստ են բացահայտել. բավական չէ՝ այս օրերին փակ է լրագրողների համար նախատեսված համակարգչային սենյակը, այնտեղից անհետացել է սուրճի սարքը: Բանն այն է, որ անվճար սուրճի ու թեյի սարքը մեծ գումարներ էր խլում՝ ամսական մոտ 200 հազար դրամ: Այդ սարքը տեղադրվել էր Հովիկ Աբրահամյանի՝ առաջին անգամ ԱԺ նախագահության ժամանակ, ու դրանից օգտվում էին ոչ միայն լրագրողները, այլեւ ԱԺ աշխատակազմը: Մինչդեռ Աբրահամյանից հետո ԱԺ նախագահ դարձած Սամվել Նիկոյանը խնայողություն անելու նպատակով անհետացրել էր սուրճի սարքը: