Մոսկվայում ձերբակալել են մարդասպան տաքսիստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվացի իրավապահները ձերբակալել են մարդասպան տաքսիստին: Այդ մասին չորեքշաբթի հայտնել են տեղական լրատվամիջոցները:

Ձերբակալվածը թունավորել է իր հաճախորդին նեյրոլեպտիկ դեղամիջոցով և կողոպտել նրան:

Զոհը մոսկացի գործարար է: Ալկոհոլի և դեղամիջոցի համադրությունը մահացու է եղել վերջինիս համար: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է 2014թ. հոկտեմբերի 22-ին:

Այսօր սպանության կասկածանքով ձերբակալվել է Աբխազիայի մի քաղաքացի, ով տաքսու վարորդ է աշխատում Մոսկվայում:

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործը գործարարին տուն է հասցրել և առաջարկել է ալկոհոլ խմել, որի մեջ նեյրոլեպտիկ դեղամիջոց է լցրել: Գիտակցությունը կորցրած ուղևորին վարորդը դուրս է գցել մեքենայից՝ վերցնելով նրա կաշվե բաճկոնը, զարդերն ու փողը: Ուժեղ թունավորումից ուղևորը մահացել է:




Լրահոս