3 դեկտեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Հատուկ առաջարկը հնարավորություն է տալիս ձեռք բերել Samsung GT-E1202 մոդելի հեռախոս և անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում սուպեր գնով` 9900 դրամով: Առաջարկը գործում է մինչև 2015 թ. փետրվարի 28–ը ներառյալ: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները:
«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում զեղչված գնով ձեռք բերել Samsung հեռախոս և ստանալ երկու ամիս Beeline ցանցի ներսում անսահմանափակ շփում: Այս ամենասիրելի և ամենալուսավոր տոնին մենք ձգտում բաժանորդներին նվիրել ավելի շատ շփման հնարավորություն և առավելագույն ուրախություն Beeline-ի պարզ ու հարմար ծառայություններից օգտվելիս», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Յուրաքանչյուր հեռախոսահամար կարող է միացվել հատուկ առաջարկին միայն մեկ անգամ: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, վճարում են նաև այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են:
Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդի համար 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Այս ժամկետի լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:
60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը, և ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն ընդամենը 990 դրամով:
«Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք: