3.5 տարի ազատազրկում՝ նորածնին վաճառելու փորձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու երիտասարդ կանայք` Միջին Ասիայից, 3,5 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ նորածին երեխային վաճառելու փորձի համար: 2014թ. մարտին Սանկտ Պետերբուրգի ծննդատներից մեկում երեխա ունեցած կինն ու նրա ընկերուհին որոշել են վաճառել նորածնին:

Ինչպես հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից, երկու կանանց մտադրության մասին հայտնի է դարձել իրավապահներին այն ժամանակ, երբ նրանք գնորդ էին փնտրում: Գործարքը կատարվել է մարտի 7-ին մեքենայի մեջ: Կանայք 25 հազար ռուբլու դիմաց «վաճառել» են երեխային շինծու գնորդներին, որոնք իրականում իրավապահ մարմինների աշխատակիցներ էին:

Կանայք ձերբակալվել են և դատապարտվել 3,5 տարվա ազատազրկման:




Լրահոս