Ինչպե՞ս ենք հարաբերվելու ԱՀԿ-ի և ԵՏՄ-ի հետ. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հարակից զեկուցող ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Նա հիշեցրեց, որ Հայաստանը, հանդիսանալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, որոշակի պարտավորություններ է ստանձնել և հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանն իր պարտավորությունները փոխանցելո՞ւ է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և առհասարակ, ինչպե՞ս են ձևավորվելու ԱՀԿ-ի հետ հետագա հարաբերությունները, որովհետև տարբեր սակագներ են գործելու:

«Ռուսաստանն էլ, ըստ էության, հանդիսանում է ԱՀԿ անդամ, ինչպե՞ս են հարաբերվելու և՛ ԱՀԿ-ի, և՛ ԵՏՄ-ի հետ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը: Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ԱՀԿ-ի հանդեպ հանձնառությունները չպետք է հակասեն ԵՏՄ առևտրային գործընթացներին, ինչն էլ արտացոլված է համաձայնագրում: Այնպիսի խնդիր չի լինի, որ Հայաստանը մտնի հակասությունների մեջ, կամ երրորդ երկրների հետ հարաբերությունները դիտվեն որպես ԱՀԿ-ին հակասող»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Սրան հաջորդեց Արծվիկ Մինասյանի հարցը.«Արդյոք Հայաստանը լավ բանակցելու դեպքում կարո՞ղ է չեզոքացնել այն վատ պարտավորությունները, որոնք եղել են ԱՀԿ-ի հետ կապված»:

«Էստեղ իրոք կա խնդիր, բայց դրանք տեխնիկական կանոնակարգման խնդիրներ են, այլ ոչ սկզբունքային հակասություններ»,- ասաց Արտակ Զաքարյանը:




Լրահոս