Նոր Զելանդիայում նշում են Սանդալների օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Նոր Զելանդիայում անսովոր տոն է: Ազգային տոնը վերաբերում է կոշիկներին, որոնք ստեղծվել են հենց այս երկրում: Ռետինե լողափային կոշիկներն այստեղ մեծ ժողովրդականություն են վայելում: Բնակիչներից յուրաքանչյուրն ունի առնվազն երկու զույգ ռետինե հողաթափ:

Ազգային այս կոշիկների պատմությունը սկսվել է գործարար Մորիս Յոքից, ով, լինելով Ճապոնիայում, ոգևորվել է տեղական կոշիկներից՝ ռետինե սանդալներից: Տուն վերադառնալով՝ նա ու նրա որդին 1957-ին սկսել են այդ պարզունակ կոշիկների արտադրությունը: Հումքը մորիսոնները ներկրել են Հոնգկոնգից, իսկ սանդալները պատրաստել են սեփական ավտոտնակում:

1987թ. ընտանեկան բիզնեսը վաճառվել է, և այժմ սանդալների արտադրությամբ զբաղվում է «Սենդֆորդ ինդաստրիս» ընկերությունը:




Լրահոս