
Այսօր` հունիսի 8-ին, Ուկրաինայում և Լեհաստանում մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնությունը: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, խմբային փուլի առաջին` Լեհաստան-Հունաստան խաղից առաջ: “Եվրո-2012”-ի առաջին օրը Վրոցլավում կկայանա նաև Ռուսաստան-Չեխիա հանդիպումը:
Ընդհանուր առմամբ 4 մրցաշարին մասնակցում են 16 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբերի: