Ոստիկանության կոչը՝ վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից: Վարորդներին կոչ ենք անում առավելագույնս ուշադիր լինել հատկապես դպրոցամերձ փողոցներում:

Զգոն ու շրջահայց եղեք խաչմերուկներում ու մայթեզրյա հատվածներում, հետիոտնային անցումի մոտ մեքենան արգելակելիս, ընթացքում արագությունն ու տրանսպորտային միջոցների միջտարածությունը հաշվարկելու ժամանակ: Բոլոր այն վարորդներին, որոնք անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռային դողերով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո: Հիշե՛ք. հատկապես ձյունառատ ձմռանը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղևորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է:

ՀՀ ոստիկանություն




Լրահոս