Ամերիկացի գիտնականները մոտ են այն գաղտնիքի բացահայտմանը, թե ինչու է մեջերկրական սննդակարգը հնուց ի վեր համարվում երկարակեցության գրավական:
Նրանք համարում են, որ մրգերով, բանջարեղենով, ձկով և ձիթապտղի յուղով հարուստ սնունդը կարող է կանխել ԴՆԹ-ի վնասումը, ինչը տեղի է ունենում տարիքի մեծացմանը զուգահեռ:
Արյան փորձանմուշները, որոնք գիտնականները տաս տարվա ընթացքում վերցրել են տեղի բնակիչներից, ցույց են տվել, որ միջերկրական սննդակարգը պաշտպանում է տելոմերները՝ քրոմոսոմների վերջամասերը, որոնք պաշտպանական ֆունկցիա ունեն: Դրանց կրճատումները ժամանակի ընթացքում կենսաբանական ծերացման հիմնական գործոնն են: