Մոսկվայի կենտրոնում հանցագործները տրավմատիկ զենքից վիրավորել են տղամարդուն և ջարդել ոստիկանության ավտոմեքենան: Չարագործները փորձել են քաղաքացուց խլել փողերով պայուսակը, սակայն վերջինս դիմադրել է: Այդ ժամանակ նրանք որոշել են փախուստի դիմել և ջարդել են ոստիկանության ավտոմեքենան. տեղեկացնում է ТАСС-ը:
Տուժածի մասին շատ քիչ բան է հայտնի: LifeNews-ի տեղեկտվության համաձայն՝ 30-40 տարեկան տղամարդու համար ականատեսները շտապօգնություն են կանչել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կողոպտիչները թանկարժեք իրերով պայուսակը փորձել են խլել ոչ թե նրանից, այլ՝ կնոջից, որին փորձել է պաշտպանել տղամարդը: