
Armlur.am-ի տեղեկություններով` երեկ Իջևան քաղաքում 19-ամյա Արմեն Բաղրամյանն իր մեքենայում գրիչ-զենք սարքից կրակել է աջ ոտքին և տեղափոխվել հիվանդանոց: Նախնական վարկածով` կրակոցն առաջացել է անզգուշության հետևանքով:
Armlur.am-ի հետ զրույցում Իջևանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Ռազմիկ Չոբանյանը հայտնեց, որ Արմենին շտապ վիրահատել են և հեռացրել օտար մարմինը: Բժշկի փոխանցմամբ` Արմենը հրազենային վիրավորումը ստացել է աջ ազդրի ստորին հատվածում: Նա դեռ հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քննություն է ընթանում: Հանգամանքները պարզվում են:
Տեղեկացնենք, որ զենքը, որից արձակվել է կրակոցը, հազվագյուտ հանդիպողներից է. այն հիմնականում ունենում են հետախույզները: Թեպետ տեղեկությունների համաձայն` հայտնաբերված գրիչ-զենքն ինքնաշեն է եղել: