
Քաթարում ընթացող «Մասթերս» մրցաշարում ավարտվել են 7-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հովհաննես Գաբուզյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
6-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Անիշ Գիրին ու Վլադիմիր Կրամնիկը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: