
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. հունիսի 8-ին` ժամը 15:00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ: ԿԸՀ մամուլի գրասենյակի փոխանցմամբ, նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև կբաշխի 2012թ. հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները: