
Այսօր` հունիսի 8-ին, նշվում է Օվկիանոսների համաշխարհային օրը: Տոնը նշելու առաջարկը հնչել է 1992-ին Ռիո դե Ժանեյրոյում բարձր մակարդակով անցկացվող միջազգային համաժողովի ընթացքում: Սակայն տոնը պաշտոնապես նշելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կայացրել է միայն 2008-ին: Սկսած 2009-ից՝ յուրաքանչյուր հունիսի 8-ին աշխարհի շատ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը էկոլոգիայի խնդիրների և համաշխարհային օվկիանոսի կենսաբազմազանության նկատմամբ ուշադրությունը մեծացնելն է: