
Դոլարի տատանումը սպեկուլյատիվ բնույթ ունի: Լրագրողների հետ զրույցում այսօր նման տեսակետ արտահայտեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Միգուցե դրա պատճառով գնաճի վրա որոշակի ազդեցություն կա: Իրավիճակն այնպիսին չէ, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ տան։ Դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ»,- հայտարարեց Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, Կենտրոնական բանկի մոտ առկա օրենսդրական և վարչական գործիքներով կարող են հարցը կարճ ժամանակում կարգավորել: Նա հայտարարեց, որ սպեկուլյատիվ երևույթները բյուջեում հնարավոր չէ կանխատեսել։
Էկոնոմիկայի նախարարն ամեն կերպ խուսափեց որևէ կանխատեսում անել դոլարի տատանումների վերաբերյալ՝ նշելով, որ կառավարությունն այդ ամենը չի կարող կանխատեսել: