
Կալինինգրադի Համաշխարհային օվկիանոսի թանգարանում լույս աշխարհ են եկել շականակագույն գծերով կատվային շնաձկան 2 ձագուկներ, որոնց երկարությունը 12 սմ է: Նրանց կերակրում են հատուկ վիտամինային հավելումներով, ձկնային խորիզներով: Շնաձուկիկները գտնվում են առանձին ակվարիումի մեջ, որտեղ նրանց կկարողանան տեսնել բոլոր այցելուները: Այժմ ինկուբատոր-ակվարիումում իրենց լույս աշխարհ գալուն են սպասում եւս 15 շնաձկներ: