Իրկուտսկում ամուսնական զույգը թմրանյութի գովազդը տեղադրել է սոցկայքերում: Թմրավաճառների գնորդներն են դարձել տասնյակ մարդիկ: Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է, որ արգելված նյութն օգտագործել է ավելորդ քաշի դեմ պայքարելու համար:
Կինը շատ արագ գնորդներ է գտել իր ապրանքի համար: Թմրանյութը մանր խմբաքանակներով պատվիրվել է համացանցում, և նա դրանք փաթեթավորել է՝ մատակարարելով պատվիրատուներին:
Ձեռք բերված թմրանյութերի մի մասը կինը պահել է իր համար: Ինչպես հարցաքննության ժամանակ պատմել է նրա ամուսինը, նա շատ է օգտագործել թմրանյութը՝ երբեմն հասնելով անգիտակից վիճակի: