
Աշակերտներին տեղափոխող ավտոբուսը ձորն է ընկել, ինչի հետեւանքով առնվազն 16 աշակերտ է զոհվել, եւս 32-ի վիճակը ծանր է:Զոհվածները 16-18 տարեկան են: Վթարը տեղի է ունեցել Բոլիվիայի հյուսիսի Լա Պաս քաղաքում. այստեղ ուսանողական ավտոբուսը 120 մ խորությամբ ձորն է ընկել: Առայժմ հրապարակված չէ վթարի պաշտոնական պատճառը: