ММА-ի վետերան ծանրքաշային Քինգ Մոն ուզում է նոր մենամարտ անցկացնել Bellator-ի շրջանակներում. նա սկսել է իրեն նոր մրցակից փնտրել: Եվ այդ առումով մարզիկը հիանալի թեկնածու է համարում UFC-ի նախկին չեմպիոն Տիտո Օրտիզին, ով վերջերս 2 հաղթանակ է տոնել Bellator-ի շրջանակներում Ալեքսանդր Շլեմենկոյի և Ստեֆան Բոնների նկատմամբ:
Օրտիզը մեկնաբանել է հնարավոր մենամարտի մասին լուրերը՝ ասելով. «Ես հնարավորություն ունեմ մենամարտել «Ռամպեյջ» Ջեքսոնի հետ, ով արդեն ջախջախել է Քինգ Մոյին: Ինչո՞ւ պետք է ժամանակ վատնեմ մեկի վրա, ում հետ մենամարտելն իմաստ չունի: Եթե ես ծեծի ենթարկեմ Ջեքսոնին, բոլորը կասեն, որ այդպես էլ պետք է անեի: Իսկ եթե պարտվեմ նրան, ես կպարտվեմ նաև Քինգ Մոյին: Այդ տղան մարզիկ-թյուրիմացություն է: Նրա հետ մենամարտելն իմաստ չունի»: