
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոստովանել է, որ տարիներ առաջ մոտ է եղել «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխությանը:
«Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Իմ վաղեմի ընկեր Սանդրո Ռոսելը պետք է աշխատանքի անցներ «Բարսելոնա»-ի տնօրենների խորհրդում: Հենց այդ ժամանակ «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխությունից ինձ մեկ քայլ էր բաժանում: Մնացել էր համաձայնեցնել պայմանագրի վերջին մանրամասները: Սակայն վերջին պահին Ռոսելը զանգահարեց և ասաց, որ արդեն անցնում է աշխատանքի: Եվ դա արագացրեց իմ տեղափոխությունը «Բարսելոնա»,- նշել է նա: