
1918 թվականի դեկտեմբերի 4-ին ավարտվում է զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավը:
Օսմանյան թուրքերի հավանական ագրեսիային հակահարված տալու համար Արդրանիկը կարգի էր բերում Զանգեզուրում հավաքագրած ուժերը: Զբաղված լինելով հիշյալ պատրաստություններով՝ հանկարծ նա լուր է ստանում Ղարաբաղից, որ թուրքերը դուրս են բերվել Շուշիից և տեղափոխվել Աղդամ: Անդրանիկը իսկույն զինվորական խորհրդի նիստ է գումարում և իրականացնում հիանալի օպերացիա:
Զորավարն արշավանքի բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտեց 1918 թ. նոյեմբերի 28-ին, իսկ բոլոր գործողություններն ավարտվեցին դեկտեմբերի 4-ին: