ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին. վարչապետը՝ դոլարի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հետևում ենք գործընթացներին, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է, և եթե լինում են խոշոր տատանումներ՝ դրամի փոխարժեքի հետ կապված, իրենք անպայման միջամտում են», – նշեց նա:

Վարչապետը հայտնեց, որ մոնիթորինգ է անցկացվել, և տարվա կտրվածքով՝ գնաճը կլինի 5%-ի սահմաններում. «Ես դա նորմալ եմ համարում: Ուղղակի պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային տնտեսության վերուվարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա: Կարծես, մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է, բայց դե որևէ խնդիր չկա: ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին. և ես կարծում եմ, որ առաջիկա օրերին կկանոնակարգվի», – հայտարարեց նա:




Լրահոս