Մանուել Գասպարյանին էլ ՍԴ-ն մերժեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժեց թիվ  3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրես ներկայացուցիչ, “Ժողովրդավարական ուղի” կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի դիմումը եւ անվավեր չճանաչեց  թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Ստեփանյանը:
Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով լսելով հարցը, դուրս եկավ խորհրդակցական սենյակից եւ հայտարարեց, որ  Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի “Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին” 23-Ա որոշումը կմնա անփոփոխ:
Հիշեցնենք, որ մինչ այդ հունիսի 5-ին ՍԴ-ն մերժել էր թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Հարությունյանին: Իսկ Հունիսի 12-ին ՍԴ-ն կլսի հաջորդ գործը՝ Լեւոն Զուրաբյանի դիմումը թիվ 9 ԸԸՀ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:




Լրահոս