
Երեկ Նեշվիլի իր բնակարանում ինքնասպան է եղել Fleetwood Mac ռոք խմբի նախկին կիթառահար եւ մենակատար Բոբ Ուելչը։ Նա հրացանից կրակել է կրծքավանդակի ուղղությամբ։ 66-ամյա երգչի մարմինը եւ մահախոսական ուղերձը հայտնաբերել է նրա կինը։ Ոստիկանությունում լրագրողներին ասել են, որ Ուելչը վերջին շրջանում ունեցել է առողջական խնդիրներ, սակայն մանրամասներ չեն հաղորդել։