Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ 2014-ին. Ռիչարդ Կիրակոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերն ու հարձակումները տագնապալի են, սակայն սա չի նշանակում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է լինելու: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրանք դիտմամբ նախորդեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին: “Ադրբեջանական դիվերսիաները նպատակ ունեին ցույց տալու Հայաստանի ներսում եղած թուլությունը և ձախողելու Հիլարի Քլինթոնի այցը: Ադրբեջանն ուրախ չէ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարով և հիմա էլ դիվերսիաներ է ձեռնարկում Հայաստանի հետ սահմանին՝ հույս ունենալով նրան որոշակի գործողությունների դրդել”,- ասաց Կիրակոսյանը: Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր սահմանները, չնայած կա մի թերություն՝ կապված ազգային անվտանգության հետ: Ազգային անվտանգության ոլորտում որոշումների կայացման գործընթացը պետք է ավելի պրոֆեսիոնալ մարդկանց կողմից կազմակերպվի, ոչ թե քաղաքական գործիչների: Յուրաքանչյուր հարձակման համար Ադրբեջանը պետք է վճարի, և միջազգային հանրությունը նրան պետք է ստիպի իր արարքների համար գին վճարելե,- նշեց Ռ. Կիրակոսյանը: Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե՝ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հակամարտության լուծման նոր մոտեցումներ կառաջարկվեն, փորձագետը նշեց, որ իր կարծիքով՝ ԼՂՀ-ն այդ առաջարկների ձևաչափով կդառնա բանակցությունների լիարժեք կողմ: Լավ կլինի, որ Ադրբեջանի վրա միակողմանի էմբարգո դրվի: 




Լրահոս