
Չինաստանի Չենգդու քաղաքի 27-ամյա բնակիչ Սոնգ Չանգջիանգը 4 օր եւ 3 գիշեր փողոցում ձեռքը պարզած անցկացնելով` դարձել է BMW 1 մակնիշի մեքենայի սեփականատեր` հաղթելով “Ո՞վ կարող է ձեռքը պահել BMW-ի վրա” մրցույթում: Աշխարհահռչակ գերմանական ավտոարտադրողի կազմակերպված մրցույթին մասնակցել է ավելի քան 120 մարդ: Հաղթող է դարձել նա, ով ամենաերկարն է ձեռքը պահել մեքենայի ապակուն կպած: Մրցաշարի մասնակիցները նշել են, որ յուրաքանչյուր 4 ժամը մեկ մասնակիցներին 15 րոպեանոց ընդմիջում է տրվել: Նշենք, որ մրցույթի վերջում Սոնգ Չանգջիանգի առողջական վիճակը փոքր ինչ վաթթարացել է եւ նա դիմել է բուժօգնության: