
Առաջիկայում դոլարի փոխարժեքը կշարունակի բարձրանալ, ու կհասնի 1դոլար/430 դրամ մակարդակին: Այսօր` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա կանխատեսմամբ` հաջորդ տարի դոլարի փոխարժեքը կհասնի 480-500 դրամի: Մակարյանի կարծիքով` դրամ-դոլար հարաբերակցության փոփոխությունն ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Մասնավորապես` դրամի արժեզրկումը դրական է անդրադառնում արտահանողների ու տրանսֆերտներ ստացողների վրա: Սակայն բացասականն այն է, որ թանկանում են ներմուծվող ապրանքները: