
Apple Store-ում սակավաթիվ հայկական ծրագրերը համալրվել է եւս մեկով: Նորաստեղծ www.zyabs.com ընկերությունը, թողարկել է ArmFlashCards հայալեզու ծրագիրը, , որի օգնությամբ երեխաները արագորեն կսովորեն ճանաչել, կարդալ և արտասանել հայոց այբուբենի տառերը, կզարգացնեն հայերեն տառեր ու բառեր լսելու և արտասանելու հմտությունը: Այբուբենի յուրաքանչյուր տառ ունի համապատասխան նկարազարդում և ձայն: Ծրագրի ստեղծողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նկարների էսթետիկական ճիշտ ձևավորմանը` ստեղծելով բարի ու գեղեցիկ կերպարներ: Ծրագիրն այս պահին հասանելի է դեռեւս միայն iPhone-ի եւ iPad-ի օգտագործողներին: