
Երեկ տեղի ունեցավ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվեց ընտրել ևս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվեց վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն էլ անցավ միաձայն:
Տեղեկացնենք, որ այժմ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը: Վարչությունը նաև որոշեց ձևավորել տարածքային կազմակերպչական և վերլուծական բաժիններ: Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար ընտրվեց վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինը կղեկավարի վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն