
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` հունիսի 8-ի նիստում, էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012 թվականի հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Բաշխումն ըստ ընտրական տեղամասերի իրականացվել է համակարգչային եղանակով` “Ընտրություններ” ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ` ՀՀԿ` 11-ական, ԲՀԿ` 8-ական, ՀԱԿ` 2-ական, “Ժառանգություն”` 1-ական, ՀՅԴ` 1-ական, ՕԵԿ` 1-ական ներկայացուցիչ: