Վերջերս ակտիվացել են այն խոսակցությունները, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պոդոլսկին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Միլանի «Ինտերը» հանդիպել է Պոդոլսկու եւ ֆուտբոլիստի գործակալի հետ` բանակցություններ վարելու համար: Գերմանացու տեղափոխության հարցով անձամբ զբաղվում է «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև թուրքական «Գալաթասարայը», Թուրինի «Յուվենտուսը» և ամերիկյան ՄԼՍ-ի մի քանի ակումբ: