Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է “ՀայՌուսգազարդին”` հունիսի 8-ին ժամը 16:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այդ մասին armlur.am-ին տեղեկացրին “ՀայՌուսգազարդի” մամլո ծառայությունից:
Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Ղազախ -Սագուրամո 1000մմ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ:
Գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ: