ԲՀԿ առաջնորդը ճիշտ քաղաքական հաշվարկներ էր կատարել. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «2014-ի աշնանը Հայաստանում իբր սպասվող քաղաքական լուրջ իրադարձությունների, անգամ իշխանափոխության մասին կանխատեսումներին հատկացված ժամկետների սպառումը թույլ է տալիս անցնել դրանց չիրականացման պատճառների հետահայաց քննությանը։
Ակնհայտ է, որ ամռանից տարածվող նման «պայծառատեսության» հիմքում ընկած էր ոչ թե երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման մտահոգությունը, այլ կոնկրետ անձի քաղաքական հաշվարկները։ Խոսքը «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, որն իրեն տեսնում է որպես երկրի հաջորդ նախագահ։

Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող էր խոչընդոտել ԲՀԿ առաջնորդի «թագավորական» հավակնությունների իրականացմանը։ Հենց այդ գործընթաց-խոչընդոտի առարկայացումը տարվա կեսերին ստիպեց Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին արագացումներ մտցնել իշխանության հասնելու իրենց հավակնություններում՝ դրանք կապելով «թեժ աշնան» հետ։»

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։




Լրահոս