Թելադրողը դատախազությունն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, որոշել է կարճել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քննչական կոմիտեի քննիչների կողմից չարաշահումներ թույլ տալու մեղադրանքով քրեական գործ հարուցելու որոշումը կայացվել էր դեռեւս հոկտեմբերի 27-ին: Իհարկե, ի սկզբանե հայտնի էր, որ այդ գործը կարճվելու է:

Սկզբում՝ նոյեմբերի կեսերին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձեց գործը կարճել, բայց դատախազությունը նոյեմբերի 18-ին հայտարարեց քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու մասին: Ակնհայտ էր, որ դատախազությունը քննչական կոմիտեին եւ ՀՔԾ-ին հասկացնում էր, որ «որոշողն» իրենք են, եւ քանի դեռ այդ իրողության հետ չեն համակերպվել, այս գործը չի փակվի»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս