
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տասնյակ հազարավոր հավատացյալներ հավաքվել են մարզադաշում` կենդանի սարդինա ձկներ կուլ տալու համար, քանի որ նրանք հավատում են դեղին գույնի բուսական նյութով պատված կենդանի ձկներին կուլ տալով` ընդմիշտ կձերբազատվեն իրենց տանջող հիվանդությունից: Բուժման այս միջոցն առաջարկել է Գուդ ընտանիքը, ով պնդում է , որ բաղադրատոմսը ստացել է 170 տարի առաջ հնդիկ սրբից: Թեեւ բժիշկները լուրջ քննադատել են բուժման այս ձեւը: