«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, «Նուբարաշենի» հոգեբուժարանում ինքնասպանության փորձ կատարած Դավիթ Մարկոսյանից:
Պարզվում է՝ վերջինս 2013թ. նոյեմբերի 2-ին Կանազի հոսպիտալի ծեծի գործով անցնող մեղադրյալներից մեկն է:Եվ այսպես՝ նախօրեին գրել էինք, որ կալանավոր Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա:
Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի էր դարձել, որ Դավիթն առողջական խնդիր չունի: Ու երբ ցանկացել էին նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, հրաժարվել էր՝ հայտարարելով, որ ինքը հիվանդ է եւ կվնասի իրեն, եթե նման բան անեն: Համազգեստավոր կարգավարները լուրջ չէին ընդունել նրա հնչեցրած «սպառնալիքը», ինչի արդյունքում հոգեբուժարանում լուրջ իրարանցում էր սկսվել.
Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները եւ հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ հետո էին միայն կարողացել մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին եւ հանդարտեցնել հոգեբուժարանում տիրող լարված իրավիճակը»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում։