
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա: Այս մասին armlur.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, “Արմենպրես” լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը 2012 թվականի մայիսի 25-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: