Ծառուկյանը սովորություն ունի անսպասելի փոխելու իր «պեռվի կռուգը». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում նախանձելի օրեր չեն. մի կողմից համաժողովրդական շարժման անորոշությունը և մանապարհային քարտեզի բացակայությունը, որը դժգոհություն է մտցրել արմատականների շարքերում, մյուս կողմից Գ. Ծառուկյաևի՝ կուսակցության ներսում «իշխանափոխության» գործընթացը խռովել է ներկուսակցական անդորրը և քողարկված պայքարի մղել միմյանց դեմ:

Ծառուկյանը, ասում են, սովորություն ունի, լռում-լռում է ու անսպասելի փոխում իր «պեռվի կռուգը»: Այնտեղ հիմա Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանն են, մյուսները «սատելիտների» դերում են, և նույնիսկ Նաիրա Զոհրաբյանը, որն այս օրերին անձնական հարցով Ֆրանսիա է մեկնել, և խմբակցության քարտուղարի ԺՊ է նշանակվել Տիգրան Ուրիխանյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս