
«Գորիսից հասած տեղեկությունների համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին և հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» Լիսկային հայտարարելով, որ դիմում չի գրի և ընդհանրապես Սուրիկ Խաչատրյանն իրավունք չունի նման բան պահանջելու:
Հիշեցնենք, Գորիսի համալսարանի ռեկտորն այս ընթացքում աչքի է ընկել հակալիսկայական գործողություններով ու նրա դեմ պայքարով, և Լիսկայի վերադարձից հետո շատերը Սյունիքում վստահ էին, որ վերանշանակված մարզպետի առաջին իսկ գործերից մեկը լինելու է Յուրա Սաֆարյանից ազատվելու փորձը:’
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։