«Առավոտ» թերթը գրում է.««Եթե մենք հանկարծ ստորագրեինք ԵՄ–ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրը կգցեր»: Նրանք, ովքեր այդպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին։ Եթե Ռուսաստանի «ջատագովների» այդ ենթադրությունը ճիշտ է, ապա նման երկրի հետ բարեկամական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չէ կառուցել:
Ռուսաստանն ընկալում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը որպես իր դեմ ուղղված քաղաքականություն և խիստ ջղայնացած է այն երկրների վրա, որոնք այդ ծրագրին ակտիվորեն մասնակցում էին:
Նույն մտածողության արտահայտությունն է: «Հայրը» ջղայնանում և պատժում է «սխալ վարք» դրսևորած իր զավակներին: Գերմանացի փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմը, ի թիվս այլ երևույթների, հետազոտում էր հոգեբանական ադապտացիայի [հարմարեցման] խնդիրները:
Ահա այս՝ «խիստ հորից վախը» կոչվող նևրոզի քաղաքական արտահայտությունն են վերը նկարագրված երկու դատողությունները, որոնք բնորոշ են մեր քաղաքական վերնախավին և հասարակության մեծամասնությանը: Վախն ու ճնշված թշնամանքը, ինչպես տեսաք, փոխկապակցված երևույթներ են և հանգեցնում են ապակառուցողական մթնոլորտը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։