
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սևանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի, Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն