Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ Իջևան քաղաքում 19-ամյա Արմեն Բաղրամյանն իր մեքենայում գրիչ-զենք սարքից կրակել է աջ ոտքին և տեղափոխվել հիվանդանոց: Նախնական վարկածով` կրակոցն առաջացել է անզգուշության հետևանքով: Armlur.am-ի հետ զրույցում Արմենի քույրը՝ Սիմա Բաղրամյանը, վստահեցրեց, որ դա իրեղբոր զենքը չէ, այլ գտնված «անսովոր տեսքով գրիչ է»:
«Դա է հետաքրքրություն առաջացրել՝ տեսնելու, թե ինչ է այն, ինչն էլ պատահաբար կրակ է արձակել: Պարզապես դժբախտ պատահականություն է եղել, ուրիշ ոչինչ»,- շարունակեց երիտասարդի քույրը:
Հիշեցնենք, որ Իջևանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Ռազմիկ Չոբանյանը հայտնել է, որ Արմենին շտապ վիրահատել են և հեռացրել օտար մարմինը: Բժշկի փոխանցմամբ` Արմենը հրազենային վիրավորումը ստացել է աջ ազդրի ստորին հատվածում: Նա դեռ հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ: Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քննություն է ընթանում: Հանգամանքները պարզվում են:
Տեղեկացնենք, որ զենքը, որից արձակվել է կրակոցը, հազվագյուտ հանդիպողներից է. այն հիմնականում ունենում են հետախույզները: Թեպետ տեղեկությունների համաձայն` հայտնաբերված գրիչ-զենքն ինքնաշեն է եղել: