Գրոզնիի կենտրոնում գտնվող դպրոցներից մեկում շարունակում են շրջափակված մնալ մի շարք գրհայիններ. տեղեկացնում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, իրականացվում է նրանց չեզոքացնելու օպերացիան:
Տեղի իրավապահների տեղեկություններով՝դպրոցը գտնվում է մամուլի տան հարևանությամբ, որտեղ ավելի վաղ ոչնչացրել էին 7 գրոհայինի:
Առավոտյան ստացված տեղեկությունների համաձայն՝ Մամուլի տան վերջին հարկերը այրվում են, հատուկ օպերացիան շարունակվում է:
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ դեկտեմբերի 4-ի լույս գիշերը, գրոհայինները հարձակում էին գործել ճանապարհատրանսպորտային ծառայության պարեկակետի վրա: Արդյունքում զոհվել է 3 ոստիկան:
Այնուհետև ապօրինի զինված խմբավորման անդամները թաքնվել են Տպագրության տանը: Իշխանությունները Գրոզնիում հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ են սահմանել: Ընդհանուր առմամբ՝ քաղաքի կենտրոնում գրոհայինների հարձակման զոհ է դարձել 6 մարդ: