
Հայտնի է անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի՝ 2013/14 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ ակումբի եկամուտն ավելացել է 28%-ով և կազմել ռեկորդային 346,5 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Անգլիական ակումբի վնասները կրճատվել են երկու անգամ և կազմել 23 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այդ թվի մեջ է ներառված նաև ՈւԵՖԱ-ի՝ 16 միլիոն ֆունտի տուգանքը՝ արդար խաղի կանոնները խախտելու համար: